Եթե անգամ 30.000 հայ զոհվի, պետք է պատերազմել. եթե չկռվենք, կվերանանք որպես ազգ, քոչվոր կդառնանք

Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարող մարդն ինչպես կարող է երկրի պաշտպանություն կազմակերպել: Պետք է ասպարեզ տալ մարդկանց, որ պատրաստ կլինեն կենաց- մահու կռիվ տալ: Պետք չէ, որ ամբողջ ազգը զինվոր դառնա, բոլորը չէ, որ կարող են քաջաբար կռվել, բայց 20 տոկոս խենթերի, քաջերի հետ հնարավոր է պետությունը փրկել:

Եթե անգամ 30.000 հայ զոհվի, պետք է պատերազմել. ազգն այդքան զոհով չի վերանա, բայց չկռվելով ավելի շուտ կջնվենք մոլորակից: Հայ տղամարդը շատ հանգիստ կարող է շարք կանգնել, եթե կամք թելադրող լինի. պատվից վեր ոչինչ չկա: Նրանք, որ ասում են կռվի ներուժ չուենք, մարտադաշտում չեն եղել, հաղթանակ չեն տեսել, նրանց գլխի մոտով փամփուշտ չի սլացել: Սրանք ավելի վտանգավոր են, քան թշնամին:

Ամենն արվում է, որ հայը թևաթափ լինի, թուրքին ասի համեցիր, իմ տանն ապրիր, մենակ թե չսպանես: Ամեն ինչ անում են, որ հայրենիքի համար առողջություն տված տղերքը հիասթափվեն, որ հայ տղամարդը կորցնի ինքնագնահատականը, մինչդեռ խենթեր կան , պարզապես կռիվը երկու ճակատով պիտի տան. իշխանության և թշնամու դեմ:

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5