Հայաստան…
Մեր դարավոր երթի անսասան առաջնորդ ուղեցույց փարոս, մեր ինքնության, դավանանքի,մեր գոյության իմաստի անդավաճան երաշխավոր։
Քո լուսաշող ապագայի, քո հավերժական փառքի համար են որդիքդ զենք վերցնում, որ դիմակայեն բազմադեմ թշնամուդ, որ բիրտ, անօրեն խուժանի հարձակումից պաշտպանեն սահմանդ, փառքդ՝ իրենց մաքառումի, սխրանքի ու զոհաբերության գնով ․․․