Հունիսի 29–ին Հայաստանում եւ Արցախում պաշտոնապես նշվում է անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Արցախյան պատերազմի ժամանակ հենց այս օրն են կորել Արծիվ 13 վաշտի մեծաթիվ զինվորներ: Զոհվածերից 22-ը եղել են «Արաբո», 28-ը «Հոկտեմբերյանի արծիվ», 7-ը «Զեյթուն», ջոկատներից, 21-ը Ղարաբաղից: Այդ տարիներին անհետ կորել է Հայաստանի 400, իսկ ընդհանուր առմամբ՝ 1000-ից ավելի հայ ազատամարտիկ: Եռաբլուր զինվորական պանթեոնում հիշատակի տուրք են մատուցել ու ծաղկեպսակ դրել հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակին:

«Եռաբլուր» պանթեոնում անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, հկ-ների ներկայացուցիչներ, մարտական ընկերներ:
Ներկաները անդրադարձան արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշեցին կորցրած մարտական ընկերներին և խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև:
 
Հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհության, նվիրումի և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը՝
 
պաշտպանության նախարարության անունից խոսք ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ համապատասխան հանձնաժողովն այսուհետ լինելու է պաշտպանության նախարարին կից եւ առավել օպերատիվորեն արձագանքելու է բոլոր մտահոգություններին, որոնք կլինեն: Հանձնաժողովը հնարավորություն ունի աշխատելու միայն միջազգային կառույցների հետ, քանի որ Ադրբեջանն իր կողմից անհետ կորածների խնդրով շահագրգռություն չունի՝ դա է այդ երկրի անմարդկային քաղաքականությունը: Հարազատները, սակայն, հույսը չեն կորցնում:
 
Օրվա խորհուրդը հիշատակն է, մեր շատ ընկերների ճակատագրեր դեռեւս անհայտ են, քանի որ պատերազմն իր մեջ նաեւ նման դաժանություն է պարունակում. Մարտական գործողությունների ժամանակ անհայտ են դառնում ճակատագրեր՝
 
ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, որ առաջին հերթին փորձ է արվում ուշադիր լինել անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ:
 
ՊՆ աշխատակից Վարդանն Ավետիսյանն ընդգծել է, որ
Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները, որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և երիտասարդներին, և հայկական բանակի զինծառայողներին:
29.06.2018