Էդիկ Սամվելի Մելքումյան:Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 29-ին, Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղում (այժմյան Տավուշի մարզում):Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում,որն այժմ կրում է նրա անունը:Այնուհետև ամուսնացել,ունեցել է երեք զավակ:
Արցախյան ազգային-ազատագրական մարտերում եղել է հրաձիգ,հետախույզ: Էդիկ Մելքումյանը առաջիններից էր,որ 1989 թ.-ին անդամագրվեց «Արաբո» ջոկատին:Մարտական ընկերները Էդիկ Մելքումյանին «Արջ» էին կոչում:
1989-1992 թթ. «Արաբո » ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի շրջանի Խաչիկ,Արենի գյուղերի,Շամշադինի,Իջևանի,Նոյեմբերյանի շրջանների,ԼՂՀ Շահումյանի,Մարտակերտի,Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1992 թ.-ի փետրվարի 17-ին զոհվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղի համար մղված մարտերի ժամանակ:
Պատերազմում ձեռքբերումներն ու կորուստները միշտ միասին են:Մարտունու շրջանի կենտրոնում գտնվող այդ գյուղը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ուներ,նախ՝ Ղարադաղլուն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Ադրբեջանի ազգային բանակի հանգրվաններից էր,բացի դրանից՝ այն հսկողության տակ էր պահում Մարտունի-Ստեփանակերտ ավտոմայրուղին:
Երկու օր տևած ռազմական գործողությունների արդյունքում Ղարադաղլուն ազատագրվեց՝ ոչ առանց զոհերի և վիրավորների,երկու օր լուրը գուժում էր գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսաբար ընկածի անունը՝ Էդիկ Մելքումյան էր: Ղարադաղլուի ազատագրման մարտում նա առաջինն էր մտել բնակավայր՝ իր վրա վերցնելով թշնամու կրակը: Դա ընկերներին թույլ էր տվել շրջանցել կրակակետը և ոչնչացնել այն:Այդ մարտում էլ «Արջ Էդոն» զոհվեց՝ փրկելով իր զինակից ընկերներին:
Գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվածների անունները` Էդիկ Մելքումյան, Սերգեյ Գրիգորյան, Արթուր Գոքորյան:
1992-ի փետրվարի 17-ին էր, եւ այդ գյուղը վերագտավ իր հայկական շունչը` Ղարադաղլուն դարձավ Արջաձոր:
Էդիկ Մելքումյանը երեք զավակների հայր էր: Այսպես Էդիկը, Սերգեյը, Արթուրն ու «Արաբո» ջոկատի մյուս ազատամարտիկները հաջողությամբ վնասազերծեցին Ղարադաղլու գյուղի կրակակետերն` այդ կերպ մոտեցնելով նաեւ Շուշի տանող հաղթական ճանապարհը:
Էդիկ Մելքումյանը մարտի դաշտում մի կարգախոս ուներ՝ առջևում պետք է լինեն նրանք,ովքեր երեխաներ ունեն:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով 1992թ.-ին Էդիկ Սամվելի Մելքումյանը պարգևատրվել է «Մարտական խաչ » 2-րդ աստիճանի շքանշանով: Իսկ 1997թ.-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով: 2014 թ.-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է Արցախի «Արիության » մեդալով:
Չմոռանանք ու խոնարհվենք հերոս-նահատակների հիշատակին