1992թ.-ի հունիսի 29-ին «Արծիվ 13» վաշտը համալրվեց Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների մարտիկներով։
Թվով 80 հոգի:

Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թ․ 79 ազատամարտիկները համարվում էին անհետ կորած, սակայն 2008 թ․ ադրբեջանական կողմի տրամադրած տեսանյութում երեւում է, որ նրանք զոհվել են:

Հայկաջուր (Հասանղայա) և Ջրաբերդ գյուղերի միջնամասում 1992 թ-ի հունիսի 29-ին տարվող թեժ մարտերի ընթացքում զոհված 79 հայ Ազատամարտիկների գտնվելու վայրը ներկայումս հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք հատվածում է։

Զոհվածներից 21-ը «Արաբոյից», 29-ը Հոկտեմբերյանի վաշտից էին, 22-ը Ջրաբերդ և 7-ը «Զեյթուն» ջոկատներից:

Թվաքանակով մի քանի անգամ ավել թշնամին,անընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում հայ կամավորականներին:Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները հասկանալով, որ ընկել են շրջափակման մեջ,որոշում են կայացնում կռվել մինչև վերջին փամփուշտը:

Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ուժերը սեղմում են շրջափակման օղակը,սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չեն նահանջում և 79 քաջեր, 79 անվախ հայորդի, ովքեր չվախեցան հինգ անգամ իրենցից շատ թշնամուց կռվում են մինչև վերջին փամփուշտը և հերոսաբար անմահանում

ԱՐՑԱԽ, Մարտակերտի շրջան, Ջրաբերդ
25 հունիս 2019 թ․