Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չպետք է ձեռք տա, նա պետք է պատմի, թե իրականում ինչ է եղել

Այնպիսի իրավիճակ է ստեղծված Հայաստանում, որ եկել է մահակների ժամանակը, պետք է մահակի տալ մեկը մյուսին որպեսզի խրատվեն, եթե ոչ, ուրեմն պետք է անցնել ուժային միջոցների, որովհետև այլ տարբերակ չի մնում, – «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հավելելով, որ ամեն մարդ պետք է իր ասածի համար պատասխան տա։

Նա շեշտել է` Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չպետք է ձեռք տա, նա պետք է պատմի, թե իրականում ինչ է եղել։

«Այո՛, այսօր մի իրավիճակում ենք, երբ պետք է մարդկանց ստիպել խոսել, հայ ժողովրդի պատմության մեջ դավաճանական դեպքեր շատ են եղել, ու շատ դեպքերում չեմ հավատացել, բայց հիմա ես իմ աչքով եմ տեսել այդ ամենը, մենք չենք ներելու այն ինչ եղավ։ Բոլորը պետք է նստեն և պատմեն թե ինչ է եղել, գուցե Փաշինյանը մեղավոր չէ՞, ինչ գիտենք, ոչ ոք չի խոսւմ, ընդդիմադիր դաշտը ևս չի խոսում, ինչու չեն խոսում, հրահանգները ինչու չէին կատարվում, ով էր խուճապ տարածում, և խոսքը միայն Փաշինյանի մասին չէ, ես խոսում եմ նաև այն գեներալների մասին, որոնք մարտի դաշտում իրենց լավ չէին պահում»,- նշել է Մանվել Եղիազարյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև այսօրվա մեր բանակում տիրող մթնոլորտից, հնարավոր վտանգներից, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակից ու դրանից ուրվագծվող ելքերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո