Ռազմական գործիչ։
ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993 թ.։

(հունվարի 29, 1932, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ – նոյեմբերի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան),

Կենսագրություն
Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 թ. Թբիլիսիի հետևակի 1952 թ., Ֆրունզեի անվան 1966 թ. և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Կրթություն
1952թ. ավարտել է Թբիլիսիի հետևակային ռազմական ուսումնարանը:
1966թ. ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:
1972թ. ավարտել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ռազմական գործունեություն
Խորհրդային բանակում ծառայել է որպես գումարտակի, մոտոհրաձգային գնդի հրամանատար, Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ:
Չեխոսլովակիայում ծառայել է որպես ռազմական խորհրդատու:
1993-94թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ:

Մասնակցությունը Հայկական զինված ուժերի ստեղծմանը և Արցախյան ազատագրական պատերազմին

Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
Մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրման գործողությունների պլանների մշակմանը և իրականացմանը

Պարգևներ
Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):

Ձեռքբերումներ
1979թ.-ից՝ խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ:
ԽՍՀՄ, Գերմանիայի և Չեխոսլովակիայի կառավարական և մարտական շքանշաններ:

Կյանքի ավարտը
1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։