LIVEnews.am-ի հյուրն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Ըստ նրա, ԵԿՄ-ի խնդիրը Արցախյան ազատամարտի պատմությունը և իրական հերոսներին ճշմարիտ ներկայացնելն է։
Մանվել Եղիազարյանի հավաստմամբ, ազատամարտիկները և նրանց ընտանիքները չպետք է լինեն մոռացված և անտեսված։ Նրանց առողջական, կենցաղային խնդիրները պետք է լինեն Երկրապահի ուշադրության կենտրոնում։